Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Բջջային հեռախոսները և առողջությունը. ankakh.com

Բջջային հեռախոսները և առողջությունը. ankakh.com

Բջջային հեռախոսների միկրոալիքային ճառագայթումը չի կարող քաղցկեղ առաջացնել: «Ո՞վ ասաց, որ չի առաջացնում»,- պնդում են որոշ գիտնականներ՝ ասելով, որ բջջային հեռախոսների և ուղեղի քաղցկեղի միջև կապն ապացուցված է:


Այս հիմնահարցը վերջին տարիներին շատ է շրջանառվում համացանցում: Ոմանք ուշադրություն չեն դարձնում դրան, ոմանք էլ խճճվում են իրարամերժ տեսանկյունների, գիտական եզրահանգումների մեջ: Հայաստանում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, իսկ այլ երկրներում գիտնականները հանգել են որոշ եզրակացությունների։ Օրինակ` դանիացի գիտնականները հայտարարել են, որ բջջային հեռախոսն ուղեղի քաղցկեղ չի կարող առաջացնել, իսկ շվեդ գիտնականները համոզված են, որ գոյություն ունի նույնիսկ բջջային ալերգիա։ Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի մասնագետների մշակած մեթոդն էլ հնարավորություն է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատելու բջջայինի ազդեցությունը:

 

«Ապացույցներ կան, որ բջջային ճառագայթումը կարող է հանգեցնել ուղեղի քաղցկեղի տեսակի՝ գլիոմայի զարգացմանը»,- նշել է ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավար Ջոնաթան Սամեթը: 2013 թ. հունիսին ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում ընդունված օրենքը պարտադրում է, որ բոլոր վաճառվող հեռախոսների վրա նշված լինի ճառագայթման մակարդակը, իսկ Ֆրանսիայում աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ մինչև 12 տարեկան երեխաներին խիստ արգելել  օգտվել բջջայինից։ Ամերիկացի երգչուհի Շերլ Քրոուն էլ իր ուղեղի ուռուցքի պատճառը համարում է բջջային հեռախոսից հաճախակի օգտվելը, մինչդեռ Նորվեգիայի փորձագիտական հանձնաժողովը հավաստիացնում է, որ բջջային հեռախոսներն ու անլար ցանցն առողջական վտանգ չեն առաջացնում:

 

Ըստ որոշ հետազոտությունների՝ բջջայիններից 10-ը միջինը 290%-ով մեծացրել են ուղեղի ուռուցքի զարգացման վտանգը, և այդ ուռուցքի զարգացումը բացահայտվել է գլխի այն կողմում, որտեղ բջջային հեռախոսն ավելի շատ է օգտագործվել: Բջջային հեռախոսն արձակում է մոտ 1-2 վատ էլեկտրամագնիսական ճառագայթ՝ փոխանցելով ռադիոհաճախականության էներգիա. ճառագայթման ոչ-իոնիզացնող տեսակ: Իսկ մեր մարմինն այն ներծծում ու դժվարանում է մշակել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ մարմնական բարդությունների:

 

Մասնագետները հորդորում են ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար փոքր ճառագայթմամբ հեռախոսներ օգտագործել, օրինակ՝ Samsung Galaxy Note: Խորհուրդ են տալիս կիրառել բարձրախոսով ականջակալներ, քանի որ գարնիտուրայի ճառագայթող հզորությունը 2000 անգամ ավելի ցածր է (1 միլիվատտ), քան բջջային հեռախոսինը (հեռախոսն ավելի շատ ճառագայթում է ինֆորմացիա ուղարկելիս), այն ականջին դնել միացնելուց հետո, որքան հնարավոր է հեռու մնալ հեռախոսից, քնելու ընթացքում հեռու պահել, խոսելու փոխարեն ավելի շատ լսել և տեքստ՝ sms ուղարկել, մեքենա վարելիս էլ բջջային հեռախոս չօգտագործել, քանի որ այդ կերպ հեռախոսն ավելի ակտիվ է ճառագայթում:

 

Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել մետրոյում և այնտեղ, որտեղ կապի որակը թույլ է, հեռախոսը հեռու պահել երեխաներից և հղիներից, որովհետև նրանք ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ, բջջայինը պահել գրպանի կամ պայուսակի մեջ, որովհետև հեռախոսը զանգի ընթացքում է միայն ճառագայթում: Ի վերջո, անհրաժեշտ է տեղադրել էլեկտրամագնիսական դաշտի պաշտպանիչն ու նվազեցնել բջջայինով խոսելը: Հարկ եղած դեպքում էլ օգտագործել Tawkon ծրագիրը, որը կզգուշացնի օգտագործողի ճառագայթման ենթարկվելու աստիճանը:

 

Այլ գիտնականների կարծիքով էլ բջջային հեռախոսի ճառագայթահարումը վտանգավոր է քաղցկեղածին նյութերի, DDT թույների, մեքենայի արտանետած գազերի նման, քանի որ այն վնասում է նույնիսկ մարդու ԴՆԹ-ի կոդը, թունավոր է դարձնում լյարդի լեղին, ազդում է հորմոնների բաղադրության վրա, թուլացնում մարդու դիմադրողականությունը, նպաստում է վարակահարույց մանրէների զարգացմանը, մեծացնում կենսաբանական տարիքը, բացասաբար ազդում սեռական ֆունկցիաների վրա, ազդում արյունատար անոթների վրա, նվազեցնում արյան մատակարարումը ուղեղին, առաջացնում անքնություն, նևրոզներ, դեպրեսիա, հոգնածություն, վնասում է գլխամաշկի երակները, հիշողությունը՝ ականջներում աղմուկ առաջացնելով, հոտառությունը, մարսողությունը, աչքի և գլխուղեղի քաղցկեղ (գլիոմա) առաջացնում և այլն:

 

Ճառագայթման հիմնական մասը մարդը ստանում է ճառագայթման հիմնական աղբյուրներից՝ տիեզերքից և երկրակեղևի ռադիոակտիվ նյութերից, իսկ որոշ հեռախոսների մեջ ճառագայթակիրը տատանվում է 1900 մեգահերց (MHz) հաճախականությամբ և վնաս չի հասցնում մարդու առողջությանը:

 

Բայց ավելի շատ հաճախականության ճառագայթման պարագայում արձակվում են զանազան մասնիկներ, օրինակ՝ իոնացնող (տեսանելի լույս), ուլտրամանուշակագույն, ռենտգենյան, գամմա ճառագայթներ, ռադիոալիքներ և այլն: Իոնացնող մասնիկները հանգեցնում են բջիջների քայքայման, արյան բաղադրության փոփոխման և այրվածքների:

 

Հայ մասնագետների համոզմամբ` տարեկան 620 միլիբեր ճառագայթումը մարդու համար վնասակար չէ, սակայն այն տարիների ընթացքում շատ վատ հետևանքներ կարող է ունենալ: Փրկարար ծառայության տեխնածին վթարների և հակաքիմիական, հակաճառագայթային բաժնի պետ Կարապետ Կարապետյանի կարծիքով` մարդու վրա ճառագայթման բացասական ազդեցությունն անմիջականորեն կապված է նրա օրգանիզմում ջրի 75 տոկոս պարունակության հետ: Ճառագայթումը ջրի կազմության մեջ մեծ փոփոխություններ է առաջացնում, իսկ ճառագայթների հոսքը ստանում է մինչև 500 և ավելի արժեք, ինչն էլ 10-20 տարի անց բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը կարող է կապված լինել ուղեղի քաղցկեղի զարգացման հետ: Մինչդեռ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության նիստում 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած խումբը հայտարարել է, որ բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ ։ Բայց ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման կապն ապացուցված չէ, իսկ հետագա եզրակացությունը ԱՀԿ-ին կստիպի վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները։

 

Թեպետ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարող է կապ լինել բջջայինների ճառագայթման և քաղցկեղի միջև, հետազոտությունները դեռ շարունակվում են: Իսկ բջջային հեռախոս արտադրող ընկերություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը` կաշառելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Կարմիր խաչին: Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի սերտ կապը վերջնականապես ապացուցելու պարագայում միայն կարելի է պատկերացնել՝ ինչ վիճակում կհայտնվեն տվյալ ընկերությունները: «Այս ոլորտը դեռ բազմաթիվ ստուգումների կարիք ունի»,- եզրահանգել է համաճարակաբան Փոլ Դիմրսը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. profi-forex.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն
ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Ծերություև և երկարակեցություն
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...

Սալուտեմ 3.2021
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին

Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ